Ամերիկացի զինվորականները սահմանափակում են Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացման հնարավորությունը, որոնք ուղարկվել են երկրի հյուսիս՝ Թուրքիային հակազդելու համար՝ հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ՝ ասվում է քրդական ինքնավարության ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը հրապարակել է քրդական Firat գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին՝ պայմանավորված Սիրիայում ԱՄՆ դաշնակից քրդական զորամիավորումների դեմ Անկարայի նախաձեռնած ռազմարշավով:
ԱՄՆ-ը սկսում է 1000 զինվորականի դուրս բերումը Սիրիայի հյուսիսային շրջանից՝ Թուրքիայի գրոհների պատճառով, որ կարող են ընդլայնվել նաև դեպի հարավ և արևմուտք՝ ասել է ԱՄՆ ՊՆ նախարար Մարկ Էսպերը:
Թուրքական բանակի մասերն ու սիրիական ընդդիմության ստորաբաժանումները, որ ռազմարշավ են իրականացնում Սիրիայի հյուսիսում, վերահսկողության տակ են առել ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ-Հասակա մայրուղին, որը Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները միավորում է երկրի այլ հատվածների հետ՝ տեղեկացրել է Թուրքիայի ՊՆ-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողությունները, հայտարարել է, որ Թուրքիան աչք չունի Սիրիայի հողերի վրա և կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը՝ տեղեկացնում է Sabah պարբերականը:
Երկուշաբթի սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգի Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկվում էր քրդերի կողմից, և շարժվում է դեպի հյուսիս, հայտնում է լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը:
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Սիրիայի հյուսիսում գործողություններ ընթացքում քրդական ուժերի 525 անդամի չեզոքացնելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր «490 ահաբեկչի» չեզոքացման մասին, որոնցից 440-ը՝ զոհվել էին, 24-ը՝, իսկ 26-ը ՝ վիրավորվել:
ՀԷՑ-ը
տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11։00-17։00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...